Մինչև 2016թ. հուլիսի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ «Անձնական» սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետի ծավալը մեծացել է: Նաև մեծացել է այս սակագնային պլանով նախատեսված՝ դեպի այլ ցանցեր զանգահարելու համար տրամադրվող խոսելաժամանակը:
Սակագնային պլան | Ծառայություններ | |
Ինտերնետ | Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա | |
«Անձնական» | 10000 ՄԲ նախկին 2500-ի փոխարեն | 350 րոպե նախկին 250-ի փոխարեն |
«Հաշվի առնելով մեր բաժանորդների՝ ձայնային ծառայություններից և ինտերնետից օգտվելու աճող պահանջարկը, մենք ընդլայնել ենք «Անձնական» սակագնային պլանի ընձեռած հնարավորությունները»,-մեկնաբանել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հիշեցնենք, որ այս սակագնային պլանով ֆիքսված ամսավճարի դիմաց բաժանորդը յուրաքանչյուր ամիս ստանում է նաև ներառված ներցանցային խոսելաժամանակ և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն: