Մարկո Վերատին բաց կթողնի ՊՍԺ-«Չելսի» հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին վնասվածք է ստացել և անորոշ ժամանակով շարքից դուրս մնացել,- հայտնում է  L’Equipe-ը:

Նշվում է, որ վնասվածքի պատճառով իտալացի կիսապաշտպանը հաստատ չի խաղա Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի «Մարսել»-ի դեմ խաղում, ինչպես նաև կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Չելսի»-ի հետ հանդիպումը:

23-ամյա ֆուտբոլիստն ընդգրկված չէ թիմի հայտացուցակում նաև 24-րդ տուրի դեմ խաղում իսկ ՊՍԺ-«Չելսի» հանդիպումը կկայանա փետրվարի 16-ին:

 




Լրահոս