
ՖԻՖԱ-ն մինչև 2016 թվականի հունիսը որակազրկել է «Շախտյոր»-ի կիսապաշտպան Ֆրեդին` հակադոպինգային կանոնները խախտելու համար, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Ավելի վաղ 22-ամյա բրազիլացին մեկ տարով որակազրկվել էր ֆուտբոլի Հարավամերիկյան կոնֆեդերացիայի կողմից` հիդրոքլորոտիզիադ օգտագործելու համար: Որակազրկման ժամկետը սահմանված է 2015 թվականի հունիսի 27-ը: ՖԻՖԱ-ն այս որակազրկումը տարածել է բոլոր պաշտոնական և ընկերական խաղերի համար:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆրեդը «Շախտյոր»-ում անցկացրել է 23 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ: