
Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը նոր պայմանագիր է ստորագրել գերմանական ակումբի հետ, հայտնում է պաշտոնական կայքը: 35-ամյա դարպասապահի նախկին պայմանագիրը լրանում էր այս ամռանը:
Նրա նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականի հունիսը: Հիշեցնենք, որ Վայդենֆելեր դարձել է «Բորուսիա»-ի պահեստային դարպասապահը, երբ ակումբը ձեռք էր բերել հիմնական դարպասապահ Ռոման Բյուրկին: