Հրապարակ. Յուրի Վարդանյանին չի հաջողվել քանդել Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սպորտի նախարար Յուրի Վարդանյանին չի հաջողվել ավարտին հասցնել սկսած գործը և քանդել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակը։ Ինչպես հայտնի է, պաշտոնն ստանձնելուց օրեր անց նա հրահանգել էր քանդել այն և դարձնել նախարարության խորհրդակցությունների սենյակ։
 
Ավելին՝խոսվում էր, որ Վարդանյանն իր ձեռքով էր պոկել սենյակի ցուցատախտակը։ Երեկ տեղեկացանք, որ ամեն ինչ վերադարձրել են ելման դրություն՝ նորոգումը դադարեցված է, ցուցատախտակը՝ փակցված իր տեղում։ Ասում են՝ Ծառուկյանն իր դժգոհությունն է հայտնել Սերժ Սարգսյանին, վերջինն էլ կանխել է պրոցեսը։ Ի դեպ, երեկ աշխատանքից ազատվել են երկու ԲՀԿ-ականներ՝ Յուրի Վարդանյանին բաց նամակով դիմած փոխնախարար Սամվել Խաչատրյանը և աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը։
Շարունակությունը “Հրապարակ”-ի այսօրվա համարում




Լրահոս