
Լեռնային Ղարաբաղի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.
«Երեք օր առաջ ԱՀ կառավարության նիստում նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն այսուհետև 5000 դոլար է տրամադրելու Արցախի յուրաքանչյուր ընտանիքում ծնված չորրորդ երեխայի:
Հ.Գ. հինգերորդ երեխայի առթիվ էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու ԱՀ կառավարությունը բնակարան են տալու ընտանիքներին…
Էնպես որ գոնե երրորդ երեխայից հետո արժե վերաբնակվել Արցախում, սիրելի՛ ոչ արցախաբնակ ընկերներ»: