«Կնոջս չթողեցի, որ պարի, դուստրերիս էլ չէի թողնի՝ երգեն». Ներսիկ Իսպիրյանի՝ մշեցուն բնորոշ խանդն ու «արգելքները» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի մշտական ուղեկիցը եղել է եւ մնում է ազգային երգը: Նա Armlur.am-ին պատմել է, որ թեեւ երգարվեստը, պարարվեստը, ինչպես ինքն է նկատում, մշեցիներին փոխանցվում է գենետիկորեն, այնուամենայնիվ, շատ հնարավոր էր, որ մենք այսօր ճանաչեինք ոչ թե երգիչ, այլ բռնցքամարտիկ Ներսիկ Իսպիրյանին, քանի որ վերջինս հետաքրքրվել է այդ սպորտաձեւով:

Երգիչը խոսել է այն մասին, թե ինչն էր պատճառը, որ 1995-ին, երբ երգարվեստում ունեցած հաջողությունն այդքան տեսանելի էր, իր կատարումները հանկարծակի դադարեցին հնչել եթերում, եւ ինքն, այսպես ասած, անհետացավ ասպարեզից: Նա պատմել է հայրենիքից հեռանալու եւ վերադարձի տեսլականը չկորցնելու մասին:

12656331_1120671607972889_1316700177_o

Ներսիկ Իսպիրյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաեւ իր քաղաքական կողմնորոշմանը՝ փորձելով պարզել, թե ինչպես է ինքը, լինելով դաշնակցական, ընկերություն անում տարբեր կուսակցությունների պատկանող քաղաքական գործիչների հետ:

Մեր զրույցի ընթացքում չենք շրջանցել նաեւ անձնական թեմաները. քչերը գիտեն, որ Ներսիկ Իսպիրյանի կինը եւս բեմի մարդ է եղել` առաջատար պարուհի: Այնինչ, խանդոտ մշեցի ամուսինը չի թողել, որպեսզի նա շարունակի կարիերան: Մշեցուն հատուկ ավանդապաշտությունը տարածվել է նաեւ Ներսիկ Իսպիրյանի դուստրերի վրա:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս