
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծում է, որ իր թիմը կկարողանա վերադառնալ չեմպիոնական մրցավազքին, եթե կարողանա հաղթել «Չելսի»-ին: Ընդ որում, հոլանդացին ընդգծում է, որ Գուս Հիդդինկի ղեկավարությամբ նրանց հաղթելն այնքան էլ հեշտ չի լինի:
«Դժվար կլինի հաղթել «Չելսի»-ին, քանի որ Հիդդինկի գլխավորությամբ այդ թիմն անպարտելի է: Եթե հաղթենք, ապա կվերադառնանք չեմպիոնական մրցավազքին: Դա շատ կարևոր է, և պայքարը դեռ չի ավարտվել», – ասել է մարզիչը: