
Հունիսի 6-ին` ժամը 21:00-ին, “Ֆոլկսվագեն” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել մոտ 50-ամյա Սարգիս Կ-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հունիսի 7-ին՝ ժամը 00։40-ին, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: