Տեղումները դադարել են, սակայն ավտոմեքենաները շարունակում են արգելափակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 6-ին, ժամը 05.24-ին ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ-Ապարան ավտոճանապարհին՝ խաչմերուկի մոտակայքում, «ВАЗ-21010» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մելիքգյուղ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «ВАЗ-21010» մակնիշի 34 SR 167 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (4 ուղևոր):

***

Փետրվարի 6-ին, ժամը 04.15-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հայոց Օջախ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mazda Atenza Sport» մակնիշի 95 AC 095 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Գ.) ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Փետրվարի 5-ին, ժամը 23.56-ին տեղեկություն է ստացվել, որ Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Արարատի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից տեղի ուժերով:
Հրշեջ-փրկարարները «ВАЗ-2121» մակնիշի 34 QL 379 (վարորդ՝ Վ. Ա.) և «Wolksvagen vento» մակնիշի 29 LO 036 (վարորդ՝ Հ. Բ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից:

***

Փետրվարի 5-ին, ժամը 21.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենցի փողոցում` քոլեջի մոտակայքում, «Grand Cheroki» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Grand Cheroki» մակնիշի 16 UՕ 200 պետհամարանիշով (վարորդ՝ Ռ. Մ.) ավտոմեքենան:

***

Փետրվարի 5-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան մատակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Wolkswagen Golf 4» մակնիշի 34 UZ 319 պ/հ ավտոմեքենան:

***

Փետրվարի 5-ին, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra B» մակնիշի 34 SA 363 պ/հ ավտոմեքենան (3 ուղևոր):

***

Փետրվարի 5-ին, ժամը 16.50-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարտունու ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 666 LS 62 պետհամարանիշով ավտոմեքենան ( վարորդ՝ Ա. Ա.):




Լրահոս