Ոսկեպարի ոլորաններում ավտոմեքենաներ են արգելափակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 11-ին, ժամը 13:35-ին ահազանգ է ստացվել, որ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին (Ոսկեպարի ոլորաններ) մերկասառույցի պատճառով բեռնատարներ են արգելափակվել:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բեռնատարն արգելափակվել է, ինչի հետևանքով առաջացել է խցանում:

Կիրանց գյուղի գյուղապետի տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել արգելափակումից:




Լրահոս