
Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Էդուարդ Ռաֆայելյանը, վարելով Toyota Corolla մակնիշի 22 ՏԼ 179 համարանիշի ավտոմեքենան, Դավիթ Բեկի պողոտայում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։