Ավիավթարի հետևանքով ինքնաթիռներ են ընկել Խաղաղ օվկիանոսը. ողջ մնացածներ չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսի նավահանգստում 2 թեթև շարժիչով ինքնաթիռներ են բախվել: Բախման արդյունքում ինքնաթիռներն ընկել են Խաղաղ օվկիանոսը: Associated Press-ի տեղեկությունների համաձայն՝ ողբերգության արդյունքում ողջ մնացածներ չկան:

Դեպքը տեղի է ունեցել ափից 3,5 կմ հեռավորության վրա տեղական ժամանակով ժամը 15:15-ին: Մուտքը դեպի նավահանգիստ փակ է, զոհերի և ինքնաթիռի մնացորդների որոնողական աշխատանքներ են իրականացվում:

Բախման պատճառները հայտնի չեն:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Օահու կղզու հյուսիսային ափի մոտ ևս ինքնաթիռներ են բախվել: Բախման պատճառների, տուժածների և ինքնաթիռների տեսակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս