Հզոր երկրաշարժ` Ճապոնիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

6.3 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում ճապոնական Տիտիձիմա կղզու ափերին: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Սեյսմոլոգների տեղեկությունների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է կղզուց 248 կմ հյուսիս-արևմուտք, երկրաշարժի օջախը գտնվել է 455 կմ խորության վրա:

Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:




Լրահոս