Ոստիկանները կրկին զենք-զինամթերք են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի Սլավոնական համալսարան տանող ճանապարհին՝ առաջին ծառի մոտ, զենք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը Արղության փողոցի վերջնամասում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի իրան, «PROTEKTOR AUTOMATIK G-5» տիպի 8 մմ տրամաչափի գազային ատրճանակ, 5.6 մմ տրամաչափի թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ և 5.6 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Ազգային պատկերասրահի մոտ` աղբարկղում, զենք-զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահունակ, նռնակ` պայթուցիչով, և տարբեր տրամաչափի 67 փամփուշտ:

***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի «Զեյթունի» գերեզմանատան մոտ զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը գերեզմանատան մուտքի հարևանությամբ` աղբարկղի մոտ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:




Լրահոս