Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարեվերջյան կոմունալ վարձավճարները կազմել են մոտ 140 մլն դրամ:
Օրինակ՝ նշված ծառայությունն իբրեւ սպառած գազի վարձ 2015-ի տարեվերջին «Գազպրոմ Արմենիային» վճարել է մոտ 22.5 մլն դրամ, էլեկտրաէներգիային դիմաց վճարել է մոտ 93 մլն դրամ:
Իսկ, ահա, ֆիքսված հեռախոսակապի համար սոցապը վճարել է 6 մլն 129 հազար դրամ, իսկ բջջային կապի համար «Օրանժ Արմենիա» ընկերությանը՝ 18 մլն դրամ: