ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմելու դեպքում պաշտոնից կարող է զրկվել նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Մամուլում արդեն տեղեկություններ կան, որ ՀՅԴ-ն Շիրակի մարզպետի պաշտոնում ներկայացրել է Հակոբ Մաթիլյանի թեկնածությունը, որը ծնունդով Արթիկ քաղաքից է:
Armlur.am-ի հարցին ի պատասխան` Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց. «Խոսակցությունները ես էլ եմ լսել, ինձ դեռ ոչ մեկ ոչ մի բան չի ասել, այս պահի դրությամբ այլ տեղեկություն չունեմ»:
Տաթև Հարությունյան