ԱՎԵԼԻՆ ԳԻՏԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1¬ին Ազգային ժողովում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից ներկայացվեցին «Հյուսիս¬հարավ» ավտոմայրուղու 962 մլն դոլարանոց շինարարության ոլորտում հայտնաբերված մի շարք խախտումներ։ Հրավիրած ասուլիսի ժամանակ Զաքարյանը, խայտառակություն որակելով կատարվածը, ասաց, թե անորակ աշխատանքը երեւում է անգամ անզեն աչքով: Այս առիթով «Ժողովուրդ»-ը ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեց. նախարարությունը տեղյա՞կ էր այդ խախտումների մասին: Ի պատասխան՝ Բեգլարյանն ասաց. «Ոչ միայն տեղյակ ենք, այլեւ մենք ինքներս ենք դրանք բացահայտել, ինքներս ենք կասեցրել, ինքներս ենք իրականացրել խիստ միջոցառումներ, ընդհուպ մինչեւ կադրային լուրջ փոփոխություն»։




Լրահոս