
«Իմ անձնական կարծիքով՝ դրանք (Տ. Սարգսյանի՝ օֆշորային ընկերության բաժնետեր լինելու մասին լուրերը) հերյուրանքներ են, եւ ես չեմ հավատում նման հերյուրանքներին: Բայց որպեսզի անկողմնակալ լինենք, պարզաբանումներ կստանաք գործընթացից հետո»:
ՀՀԿ-ական նախարարից այլ կարծիք ակնկալելը պարզապես անիմաստ կլիներ: Շատ պաշտոնյաների մոտ հետեւյալ սկզբունքն է. «Աչքովս էլ տեսնեմ, չեմ հավատա»: Թեկուզ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության փաստաթղթերի վրա 500 տեղ էլ գրված լինեն Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի անունները, միեւնույն է, ՀՀԿ-ական պաշտոնյաները կասեն, որ սա կեղծիք է, մածունն էլ սեւ է: Ըստ նրանց՝ կեղծիք են նաեւ ընտրությունների ժամանակ իրենց կուսակցության կողմից արվող կեղծիքների բացահայտումները: Ամեն ինչ կեղծիք է եւ սուտ, արդար է միայն հանրապետականը: