ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեպքեր են, լինում են: Չի կարելի որակել, որ հանրապետությունում կա ձեւավորված ինչ-որ բան: Իրականում դա այդպես չէ»:

Մարտուն Գրիգորյան «Օպերատիվ»

Խոսքը Գորիսում տեղի ունեցած միջադեպի մասին է, որին անդրադարձավ պատգամավոր դարձած ԲՀԿ-ական գործարարը: Փաստորեն, ստացվում է, որ դեպքեր են, էլի՛, լինում են, ի՞նչ կա որ, եղածը մի սպանություն է, ու ոչ մի դեպքում չի կարելի որակումներ տալ: Ի՞նչ անպատժելիություն, ի՞նչ բան, մեր երկրում նման բաներ չկան, մեր երկրում 7 տոկոս տնտեսական աճ է, քրեաօլիգարխներ էլ չկան, հաստավիզ թիկնապահներ էլ չկան, «ռազբորկաներ» չեն լինում, Ազգային ժողովում էլ, իհարկե, միմիայն կիրթ մարդիկ են, մարզպետերն էլ են լավը, ուղղակի Սուրիկ Խաչատրյանը մեծահոգաբար ժամանակավորապես հրաժարվեցիր լիազորություններից:




Լրահոս