ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսում եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հնչած կրակոցների ու դրանց հետեւանքների մասին իրենց կարծիքն են հայտնում նաեւ արվեստագետները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երաժիշտ Վահան Արծրունին նկատեց, որ արժեքների անկումն ընդհանրական է, ի վերջո, կարելի է բնակչությանը հասցնել նրան, որ հրաժարվի կառավարությունից, ապա պետականությունից: «Մինչեւ ե՞րբ մենք պետք է լռենք, երբ հանցագործությո՞ւն է տեղի ունենում, որտե՞ղ է այդ սահմանը: Սա բարդագույն խնդիր է, որը մեր հայրենակիցների հսկայական զանգված լուծում է շատ պարզ` ճամպրուկները հավաքելով, այսինքն՝ հնարավորինս ուզում է շուտ պրծնել այս երկրից: Կառավարելու համար շատ բան է պետք, որպեսզի երկիրը երկիր դառնա, այսինքն՝ խելք, թիմ,-նշեց Արծրունին՝ հավելելով,-այս երկիրը երբեք չի կառավարվել՝ ո՛չ Լեւոնի, ո՛չ էլ Քոչարյանի օրոք: Իսկ այն, ինչ տալիս է այս իշխանությունը՝ չալաղաջից սկսած` իր մասնաբաժինը հանքարդյունաբերության մեջ, իրավիճակը սա պետք է լինի: Մեզ մոտ կառավարական ճգնաժամ է, իշխանությունը միայն կարող է իշխել, նրանք մարդկային ռեսուրսի, բարոյականության ու այլ կորուստների հաշվին են պահում իշխանությունը»:




Լրահոս