ԳՐՈՀՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Ադրբեջանի համացանցի օգտատերերը «գրոհում» են Արսեն Սաֆարյանի «Պարոնայք սպաներ» տեսահոլովակի վրա. «Սիրելիներս, ադրբեջանցիներն իրենց dislike-երով ու վատ comment-ներով «հարձակվել» են Արսեն Սաֆարյանի տեսահոլովակի վրա: Խնդրում եմ, եկեք դրան հակառակ բոլորս մտնենք ու like անենք You Tube-ում… Մենք ունենք արժանապատվություն, որը կարող ենք ապացուցել անգամ նմանատիպ ինտերնետային բախումների ժամանակ»: Հիշեցնենք, որ վերը նշված տեսահոլովակի պրեմիերան կայացել է վերջերս, երաժշտության հեղինակն Արսենն է, բառերը գրել է եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: Երգը նվիրված է բոլոր սպաներին:




Լրահոս