ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ունեմ գազային ատրճանակ: Եթե հետագայում ցանկանամ ճամփորդել, ապա կարո՞ղ եմ այն վերցնել հետս, թե՞ ոչ:

Արման Գալստյան (29 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Գալստյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից այլ երկիր զենք արտահանելը կարգավորվում է տվյալ պետությունում զենքի շրջանառությունը կանոնակարգող օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ
կապերի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն` այն քաղաքացիները, որոնք ունեն զենք եւ ցանկանում են մեկնել այլ երկիր, ստիպված պետք է լինեն ուսումնասիրել այդ երկրի զենքի շրջանառության օրենքը, որպեսզի հետագայում փաստի առաջ չկանգնեն: Իսկ առհասարակ ցանկալի կլինի, որ մարդիկ զենք կրելու անհրաժեշտություն եւ ցանկություն չունենան ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ արտերկիր մեկնելիս:




Լրահոս