Փերվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ ի փետրվարի 5 ին ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված մեկ գրառումից, որտեղ կոչ էր արվում փետրվարի 7 -ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նախաձեռնության հեղինակ Զոհրապ Եգանյանը ընդգծեց, որ նախաձեռնության մասսայական դառնալն իր համար անակնկալ էր:
«Ճիշտ ժամանակին սկսվեց մի նախաձեռնություն, որը մինչ այսօր, չնայած տեմպերը դանդաղում են, առաջընթաց ապրում է: Անցած տարվանից մեր շուկայում գործող բբջային օպերատորներից մեկն էլ միացավ այս ծառայությանը և կարճ հաղորդագրությունների մի հատվածը մեսրոպատառ հայերենով է», – ընդգծեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: