Փետրվարի 7. օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 7, տարվա 38-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 327 (նահանջ տարիներին՝ 328) օր։

Դեպքեր

1899 – Առաջին շոգեքարշը մտնում է Ալեքսանդրապոլ

Ծնունդներ

1478 – Թոմաս Մոր, անգլիացի նշանավոր մտածող, գրող, քաղաքական գործիչ, կաթոլիկ եկեղեցու սուրբ, Վերածննդի դարաշրջանի հումանիստ, հայտնի է իր «Ուտոպիա» երկով (մ. 1535)
1812 – Չարլզ Դիքենս, անգլիացի գրող (վ. 1870)
1841 – Օգյուստ Շուազի, ֆրանսիացի ինժեներ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան
1876 – Իսահակ Ալիխանյան, թատրոնի հայ դերասան, ՀԽՍՀ և ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (մ. 1946)
1910 – Մամիկոն Առուստամյան, փիլիսոփա, մանկավարժ
1922 – Մկրտիչ Սեդրակյան, նկարիչ
1929 – Ալեխանդրո Խոդորովսկի, չիլիացի սյուրռեալիստ ռեժիսոր, թատերագիր, կինոարտադրող, երգահան, դերասան, դիմախաղացող, կոմիքս գրքերի հեղինակ, պատմիչ և հոգեբույժ
1954 – Դիթեր Բոլեն, գերմանացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք
1965 – Ռոջեր Գոմես, կոստառիկացի ֆուտբոլիստ, հարձակվող
1990 – Դենի Ռոուզ, անգլիացի ֆուտբոլիստ, պաշտպան
1995 – Գաել Անդոնյան, հայ ֆուտբոլիստ, պաշտպան

Մահեր

2013 – Յուրի Մանուկյան, հայ քաղաքական գործիչ, Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար
2013 – Հովհաննես Գրիգորյան, հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1975 թվականից




Լրահոս