3 օրում հանրապետությունում 16 վթար է տեղի ունեցել, տուժել է 28 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 26-ը:

Բացահայտվել է գողության` 18, խարդախության` 8, կողոպուտի և խուլիգանության` 1-ական, յուրացման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 5, մարմնական վնասվածք հասցնելու և ավազակային հարձակման 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս