
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը երրորդ անգամ է վիրահատվել: Այս մասին “Փաստինֆո”-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հավելելով, որ գնդապետի վիճակը լավ է, իսկ վիրահատության պատճառը լյարդի շրջանում առկա թարախային արտադրությունն է եղել:
Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածք է ստացել հունիսի 1-ին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Գորիսում գտնվող առանձնատան դիմաց տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։ Գնդակը խրվել էր նրա գոտկային մկանային հյուսվածքների մեջ և դեպքի հաջորդ օրն իսկ, երբ նա տեղափոխվել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ, գնդակը հեռացվել է նրա մարմնից: