Օրվա ֆիլմը՝ «Տուն լճի մոտ / Дом у озера». դիտել առցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլմի մասին:

Ձմեռ: 2006թ.: Իր կյանքը փոխելու անհրաժեշտություն զգալով` բժիշկ Քեյթ Ֆորեստերը լքում է իր զարմանալի տունը, որը գտնվում է Իլլինոիսա քաղաքից ոչ հեռու գտնվող լճի մոտ: Նա սկսում է աշխատել Չիկագոյի հիվանդանոցում: Միակ բանը, ինչ համար զղջում է Քեյթը, դա իր գեղեցիկ  տունն է մեծ պատուհաններով, որտեղ նա հոգեկան անհանգստություն էր զգում: Մինչ քաղաք գնալը Քեյթը փոստարկղում նամակ է թողնում այն մարդուն, որը հասցեագրված է տան նոր տիրոջը:

kinopoisk.ru

Երբ որ այդտեղ է տեղափոխվում տաղանդավոր, բայց կյանքից հիասթափված ճարտարապետ Ալեքս Ուիյլերը, նա այդ տունը բոլորովին ուրիշ կերպ է տեսնում, ոչ այնպիսին, ինչպիսին նկարագրել էր Քեյթը: Ալեքսի համար այդ բնակության վայրը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այդ տունը կառուցվել է իր հոր կողմից, տաղանդավոր ճարտարապետի, ով հանուն աշխատանքի լքել է իր ընտանիքը:

Արդյունքում Ալեքսը որոշում է այդ տանը հաղորդել է նախնական տեսքը: Տարօրինակ միջադեպը ստիպում է Ալեքսին Քեյթին նամակ գրել: Իրենց նամակագրության ընթացքում պարզվում է, որ Ալեքսը ապրում է 2014թ-ում, իսկ Քեյթը` 2006: Եվ միայն այդ հանելուկային փոստարկղն է նրանց կապում:

Նամակներում նրանք խոսում են իրենց ամենագաղտնի մտքերից և հետզհետե նրանց մոտ առաջանում է սիրային կապ: Հանդիպելու անդիմադրելի ցանկություն ունենալով`Քեյթն ու Ալեքսը գնում են ամեն ինչի, որպեսզի հասնեն անհնարինին: Մինչ այդ հանդիպումը, սակայն, նրանք կարող են կորցնել միմյանց:
kinopoisk.ru

kinopoisk.ru

kinopoisk.ru

kinopoisk.ru

Անվանում` Տուն լճի մոտ

Օրիգինալ անվանում` The Lake House

Թողարկման տարեթիվ` 2006

Ժանր `ֆանտաստիկա, մելոդրամա, դրամա

Ռեժիսոր` Ալեքսանդրո Ագրեստի

Դերերում` Կիանու Ռիվզ, Սանդրա Բալլոկ, Շորե Ագդաշլու, Կրիստոֆեր Պլամմեր, Էբոն Մոսս-Բակրակ, Ուիլլեկ Վան Ամմելրոի և այլք:

Թրեյլեր`

Ֆիլմը` HD որակով




Լրահոս