ԲՀԿ-ականն ուրիշի փոխարեն քվեարկելու համար տուգանվել է, բայց կուսակցությունում տեղյակ չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Նարինե Հովհաննիսյանը տուգանվել է 500 հազար դրամով՝ դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտավորությամբ մի քանի անձանց փոխարեն քվեարկելու համար։

Ընդ որում, Հովհաննիսյանն ամբողջությամբ ընդունեց իրեն հասցեագրված մեղադրանքը: Այս առումով Armlur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ԲՀԿ ներկայացուցիչներից: Կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն առհասարակ տեղյակ չէր այդ դեպքի մասին:

Տեղյակ չէր նաև կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը: Սակայն վերջինս ընդգծեց, որ իրենց դիրքորոշմամբ` կուսակցական պատկանելիությունը կապ չունի: «Անկախ նրանից` տվյալ մարդը որ կուսացության անդամ է, եթե կա դատարանի համապատասխան վճիռ, ապա դա որևէ կապ չունի տվյալ անձի կուսակցական գործունեության կամ կուսակցական պատկանելիության հետ», – հայտարարեց նա:




Լրահոս