Հացի արտադրության ծավալները նվազել են 2 տոկոսով. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «2015 թ. ընթացքում Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են 2 տոկոսով։ Ըստ ԱՎԾ-ի, եթե 2014թ. ՀՀ-ում արտադրվել է 290,3 հազար տոննա հաց, ապա 2015թ. այդ թիվը դարձել է  284.5 հազար տոննա։

Ի դեպ, 8.1 տոկոսով էլ նվազել են աղի արտադրության ծավալները. 2014թ. արտադրվել է 29.792 հազար տոննա, 2015թ. 27.392 հազար տոննա։ Ի դեպ, այս ցացանիշները, ինչպես և մի շարք վիճակագրական թվեր, թույլ են տալիս պատկերացում կազմել Հայաստանում արտագաղթի տեմպերի մասին, և այդ առումով բավական է նշել, որ տարեկան հացի արտադրության ծավալներր կրճատվում են 2 տոկոսով, այսինքն՝ բնակչությունն էլ պակասում է մոտ այդքանով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս