Գիշերվա ընթացքում շարունակվել են ձնամաքրման ու փողոցների աղ ու ավազով մշակման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողջ գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում, ուր փողոցների մերկասառույցով պատվելու հնարավոր վտանգն ավելի մեծ է եղել, «Սանիթեք» ընկերությունն ու վարչական շրջանների կոմունալ ծառայությունները շարունակել են ճանապարհների աղ ու ավազով մշակման և երկրորդական փողոցների ու բակերի ձնամաքրման աշխատանքները:

Առավոտյան ժամերին փակ փողոցներ մայրաքաղաքում չեն եղել: Աշխատանքները շարունակվում են:




Լրահոս