
Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին վստահ է, որ ուկրաինացի զինվորները կարող են նվաճել Ռուսաստանը, եթե նրանց ժամանակակից ամերիկյան զենք տրամադրվի, գրում է Lifenews-ը:
Վրացի քաղաքական գործչին հատկապես հետաքրքրում է հակատանկային զենքը: Հեռուստաալիքներից մեկի եթերում նա փաստացի դիմել է Վաշինգտոնին՝ խնդրելով մեծացնել ռազմական աջակցության ծավալները, որը Վաշինգտոնից ստանում է Կիևը:
«Ուկրաինայի գլխավոր խնդիրը հնացած հակատանկային զենքն է: Սակայն եթե ԱՄՆ-ն նոր զենք տրամադրի, ապա Ուկրաինան կոչնչացնի ռուսական առաջին 50 տանկերը: Ամեն ինչ այլ կերպ կլինի»,-հայտարարել է Սաակաշվիլին:
«Նրանք տեսել են ուկրաինացի ժողովրդի պայքարը: Տեսել են, որ Ուկրաինան պատրաստ է պաշտպանել ժողովրդավարական արժեքները, որոնք ԱՄՆ-ի համար առաջնային են: Ուկրաինացի զինվորները կարող են ողջ Ռուսաստանը նվաճել»,-հավելել է Օդեսայի նահանգապետը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան