Մի շարք հղի կանայք ցանկանում են ցույց անել Շուշանիկ Բախշյանի նկատմամբ «ապօրինի ոտնձգությունները» դադարեցնելու պահանջով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է, թե շուրջ 250 հիվանդ և հղի կաին դիմել է Գլխավոր դատախազին և Քննչական կոմիտե՝ Շ. Բախշյանի նկատմամբ ապօրինի ոտնձգումները դադարեցնելու պահանջով:

Թե ովքեր են բժշկուհու նկատմամբ ոտնձգություններ իրականացնում, Սիրունյանը չի մանրամասնում, սակայն մեկնաբանություններում նշում է, որ կանանց «հազիվ են պահում, որ միտինգի դուրս չգան»: Փաստաբանը հրապարակել է այդ դիմումը և ստորագրությունների մի մասը:

Ստորև ներկայացնում ենք դիմումը

 

12669447_928118937257011_7663844538675099175_n

Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանը մեղադրվում է 2015թ. հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի մահվան գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 2015թ. հուլիսի 24-ին և 25-ին հիվանդանոցում Մ.Մարգարյանի զննությունից հետո` ջերմության առկայության պայմաններում, (նաև անամեզում ջերմության առկայությունը բարձր թվերի  վրա) հիվանդին չհոսպիտալացնելը չի եղել հիմնավորված:

Դատարանը բժշկուհու նկատմամբ կիրառել է գրավ։




Լրահոս