Դե Խեան «Ռեալ»-ում կկարողանար 6 մլն եվրո վաստակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է դարձել «Ռեալ»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայի պայմանագրի պայմանները, որի դեպքում վերջինս պետք է տեղափոխվեր իսպանական ակումբ: Այդ դեպքում ֆուտբոլիստի մաքուր աշխատավարձը կկազմեր 6 մլն եվրո, իսկ հաշվի առնելով տարբեր գումարները, կարող էր հասնել 12 մլն եվրոյի:

Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2021 թվականի հունիսը: Ընդգծենք, որ փաստաթուղթն իր մեջ կետ է ներառում, համաձայն որի Դե Խեան 500 մլն եվրո ստիպված կլիներ վճարել, եթե որոշեր չեղյալ համարել պայմանագիրն ու հեռանալ ակումբից:




Լրահոս