Բանջարեղենի և կարտոֆիլի գներն աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 5.0% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն  է թողել ձվի՝ 8.3%, մրգի՝ 8.5%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 31.5% գնաճը:

Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-31.5% գնաճ, իսկ 5-ում՝ 0.3-0.1% գնանկում: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ արձանագրվել է 9.2%, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ`31.5% գնաճ: 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է գլուխ սոխի` 1.6%, սնկի` 3.3%, կարտոֆիլի` 5.3%, ճակնդեղի` 6.0%, կաղամբի` 19.7%, վարունգի` 27.6%, գազարի` 28.4%, բողկի`42.5%, սմբուկի` 48.2%, լոլիկի` 48.3%, կանաչ պղպեղի՝ 1.7 անգամ, խառը կանաչեղենի` 1.8 անգամ, կանաչ սոխի 1.9 անգամ գնաճ: Սխտորի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 3.2%-ով:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 29.2-44.2%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 30.6%-ով: Մրգի ապրանքախմբում 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ արձանագրվել է 19.9% գնանկում, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ` 8.5% գնաճ:

Վերջինիս մեծապես նպաստել է ադամաթզի` 10.3%, նռան` 13.0%, խնձորի` 15.3%, կիտրոնի՝ 17.0%, խաղողի`17.3%, մանդարինի`18.7%, տանձի` 19.7%, արքայանարնջի 44.1% գնաճը: Դրան զուգընթաց, 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է նարնջի` 9.5%, ընկույզի միջուկի՝ 2.3%, չորացած մրգերի 1.5% գնանկում: 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետության դիտարկված բոլոր քաղաք- ներում մրգի գներն աճել են 6.7-17.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել ք. Իջևանում: Մայրաքաղաքում արձանագրվել է մրգի 6.7% գնաճ:

2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 22.9%: Վերոհիշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.99% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 2.0 տոկոսային կետով: Ձվի հանրապետական միջին գինը 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ նվազել է 16.9%- ով, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 8.3% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ ձվի գինն աճել է 0.5-12.4%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 8.3%-ով:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ գրանցվել է 8.7% գնանկում, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ`0.6% գնաճ: Վերջինս հիմնա- կանում կարագի 1.4% գնաճի արդյունք է: 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.1%, կաթնամթերքի՝ 0.2%, շաքարավազի՝ 0.2%, այլ մթերքի 0.3% գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ գրանցվել է 5.5%, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ`0.1% գնանկում: 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ խոզի մսի գինը նվազել է 2.7%-ով, հավի բդինը՝ 1.1%-ով, առաջին տեսակի կիսաապխտած երշիկինը՝ 0.7%-ով, ոչխարի մսինը՝ 0.6%-ով, թռչնամսինը՝ 0.6%-ով, աղացած մսինը`0.4%-ով, տավարի մսի պահածոյինը՝ 0.3%-ով:

Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է տավարի փափկամսի` 0.4%, բաստուրմայի՝ 0.5%, տավարի մսի՝ 0.6%, պելմենիի՝ 0.6%, բարձր տեսակի ապխտած երշիկի՝ 0.7%, այլ մսեղենի (խաշի պարագաներ) 2.1% գնաճ:  2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկնամթերքի, հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքի՝ 0.3%, հացամթերքի, ոգելից խմիչքի և ծխախոտի 0.1% գնանկում:




Լրահոս