Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը: Երևանի ավագանու որոշմամբ բնակարան է հատկացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի գումարտակի հրամանատար, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքին:
Ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են Երևանի ավագանու հավանությանը: Նիստի ավարտից հետո տեղի է ունեցել նաև Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում ավագանին որոշել է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ այդ տարածքում Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու նպատակով:
Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի մարտի 18-ին: