
Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականը, հունիսի 8-ից 10-ը մասնակցելով Վրաստանի Քութաիսի քաղաքում անցկացված միջազգային մրցումներին, նվաճել է 5 մեդալ, հաղորդում է msy .am-ը։
“Քեթրինե ակումբը ներկայացնող խոցասուսերակիր Էմմա Պողոսովան դարձավ մրցաշարի հաղթող։ Տղաների ճկասուսեր մրցաձեւում 2-րդ տեղը գրավեց Արաբկիրի “Ալբերտ Գրիգորյանի” անվան սուսերամարտի մարզադպրոցից ՝ Էմիլ Դանիելյանը։
3-րդ տեղում է Մայքլ Հովհաննիսյանը՝ Երեւանի հրաձգության-սուսերամարտի
մանակապատանեկան մարզադպրոցից։ Խոցասուսեր մրցաձեւում 3-րդ տեղը զբաղեցրեց Էդուարդ Հովիկյանը՝ “Նորագավիթի” սուսերամարտի մարզադպրոցից , իսկ խոցասուսեր աղջիկներ մրցաձեւում 3-րդ տեղը զբաղեցրեց “Քեթրին” սուսերամարտի ակումբը ներկայացնող Արփինե Աթոյանը:
Մրցաշարին մեկնել էին Հայաստանից 10 մարզիկ, որից 5-ը դարձան մեդալակիր: