
Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ն վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել Սոչիում ընթացող հավաքի շրջանակներում:
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցել է «Ամկար»-ի երիտարդական թիմի դեմ խաղին, որտեղ իր թիմը 4:1 հաշվով հաղթանակ է տարել: Նա դարձել է գոլի հեղինակ, ինչպես նաեւ վաստակել 11 մետրանոց, որը հաջողությամբ է իրացրել Պետրովը: