Արազ Օզբիլիսը վերսկսել է մարզումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը վերսկսել է «Ռայո Վալեկանոյի» կազմում մարզումների մասնակցել,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

25-ամյա ֆուտբոլիստը թիմի վերջին խաղերը բաց էր թողել մրսածության պատճառով: «Ռայո Վալեկանոն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 12-ին: Այդ օրը Պրիմերայի 24-րդ տուրի շրջանակում  մրցելու են Խիխոնի «Սպորտինգի» հետ:




Լրահոս