Մյանմայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմական ինքնաթիռ է կործանվել Մյանմայում, փոխանցում է France-Presse գործակալությունը: Գործակալության տվյալների համաձայն՝ 4 մարդ է զոհվել:

Ավիավթարը տեղի է ունեցել Նայպիդո քաղաքից թռիչքից անմիջապես հետո:

«Ինքնաթիռը կործանվել է թռիչքից մի քանի րոպե անց: Այն այրվել է»,-գործակալությունը մեջբերում է մայրաքաղաքի օդանավակայանի ներկայացուցչի խոսքը:

Վթարի վայրում փրկարարական ջոկատներ են աշխատում: Դեպքի մանրամասները հայտնի չեն:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս