
Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը 2015 թվականի ամռանը ցանկացել է Զինեդին Զիդանին հեռացնել այն ժամանակ դեռ «Կաստիլիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է El Confidencial-ը:
Համաձայն աղբյուրի տվյալների, արքայական ակումբի ղեկավարը դժգոհ էր ֆրանսիացի մասնագետի աշխատանքից և ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսին հանձնարարել էր հեռացնել Զիդանին, սակայն Սանչեսը չէր համարձակվել նման կերպ վարվել:
Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալ»-ը գլխավորել է Իսպանիայի առաջնության 18-րդ տուրից հետո` այդ պաշտոնում փոխարինելով Ռաֆայել Բենիտեսին: Նրա ղեկավարությամբ թիմը Պրիմերայում անցկացրել է 5 հանդիպում և վաստակել 13 միավոր: