«Արդար Ռուսաստան» կուսակցությունը հայտարարել է ստորագրահավաք սկսելու մասին՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս մասին հայտարարել է պատգամավոր Օլեգ Պախոլկովը:
Նրա խոսքով՝ «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավորներն ամբողջ Ռուսաստանում մամուլի ասուլիսներ կանցկացնեն: Պախոլկովը հավելել է, որ այսօր պատգամավորները բաց ուղերձ կհղեն կառավարությանը:
Նշվում է, որ պատգամավորները մտադիր են 10 միլիոն ստորագրություն հավաքել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան