Վերահսկիչ պալատի նոր հարուստ անդամը. նա 2015-ին որպես վարձավճար 3 մլն 800 հազար դրամ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վերահսկիչ պալատի խորհուրդը նոր անդամ Դավիթ Չիբուխչյանը բավականին պատկառելի ունեցվածք է հայտարարագրել: Տակավին երիտասարդ 35-ամյա Չիբուխչյանն իր պաշտոնում նշանակվել է անցած տարվա նոյեմբերի 19-ին:

Նա հայտարարագրել է 6.5 մլն դրամ, 32 հազար դոլար, 11 հազար եվրո եւ 512 հազար ռուսական ռուբլի դրամական միջոց: Բացի այդ՝ հայտարարագրել է նաեւ «Toyota Corolla 1.6» եւ «Kia Sorento 3.3L» մակնիշի ավտոմեքենաներ: Տեղեկացնենք, որ երիտասարդ մասնագետի միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 400 հազար դրամ: Սակայն դա նրա միակ եկամտի աղբյուրը չի եղել, նա անցած տարի որպես վարձավճար ստացել է 3 մլն 800 հազար դրամի եկամուտ:

Դավիթ Չիբուխչյանը 2007թ. դեկտեմբերից զբաղեցրել է ՎՊ-ի պետական բյուջեի վերահսկողության վարչության մուտքերի վերահսկողության բաժնի պետի, իսկ 2008թ. հուլիսից` երկրորդ վարչության պետի պաշտոնները: Այսինքն՝ ինչպես իր ավագ պաշտոնակիցները, նա եւս պետական պաշտոնում աշխատելով՝ սրընթաց հարստացել է: Այսինքն՝ կարող է իրեն համարել ՀՀ կառավարման կոռումպացված համակարգի լիիրավ անդամը:




Լրահոս