ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, սոցցանցի իր էջում, անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկությանը, նկատել է, որ այդ լուրի ֆոնին ավելանում են իր էջին հետևողների թիվը, ինչը պարադոքսալ է:
ԿԳ նախարարը մասնավորապես գրել է.
«Ֆեյսբուքյան պարադոքս.
Երբ իմ հնարավոր պաշտոնանկության լուրերի ֆոնին ավելանում է ինչպես FB-ում ինձ հետեւող, այնպես էլ աշխատանքս գնահատող մարդկանց թիվը: Իսկ ինձ չսիրող մարդկանց թիվը մնում է անփոփոխ:
Շնորհակալ եմ, հաճելի է»։