Այս տարվա ապրիլի 17-ին Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում նախատեսված են քաղաքապետի ընտրություններ: Ինչպես հայտնի է, ավելի քան 14 տարի է, քաղաքը ՀՀԿ-ի և, մասնավորապես, քաղաքապետ Արամ Դանիելյանի տիրապետության տակ է: Արդեն իսկ տեղեկացված է, որ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն կրկին Արամ Դանիելյանն է լինելու:
Անհերքելի է, որ վերջերս շատ է մեծացել համացանցի դերը և քաղաքի կառավարման կամ այլ տեղեկություններ կարելի է ստանալ նաև այս կամ այն գերատեսչության կայք այցելելով: Սակայն, Հրազդանի քաղաքապետարանի կայք այցելելով` հնարավոր չէ ոչինչ պարզել, ոչ էլ որևէ տեղեկություն իմանալ:
Մանրամասները` ArmԼur.am-ի տեսանյութում:
Վահագն Հովակիմյան, Նարեկ Սարգսյան