ՖՈՏՈ․ Կոմիտասի պողոտայի պուրակի մոտ ապամոնտաժվել է 30 կրպակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր վարչական շրջանում Կոմիտասի 49/9 հասցեի պուրակը պատնեշած 30 կրպակ ապամոնտաժվել է: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:

«Այս անգամ ապամոնտաժվում են մոտ երեսուն կրպակներ Կոմիտաս 49/9 հասցեի երբեմնի պուրակը պատնեշած և մայթից ու պողոտայից բաժանած հատվածից. (տնտեսվարողը ինքն է կատարում դրանց ապամոնտաժումը, որոնց պայմանագրային ժամկետները ավարտվել են)։ Պուրակը նորովի է ներկայանալու Արաբկիրին և Երևանին»,- նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար:




Լրահոս