
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հավատում է պատմական վիճակագրությանը և Իտալիայի հավաքականին տեսնում է Աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակչում:
«Իտալիան կհասնի ԱԱ-2018-ի եզրափակիչ, բացի այդ կդառնա ԱԱ-2030-ի չեմպիոն. սա պատմական վիճակագրությունով: Չեմ բացառում Իտալիայի հավաքականում աշխատելու տարբերակը, սակայն այդ ժամանակ ես կլինեմ 71 տարեկան: Իհարկե, չեմ կարող ասել, թե առաջիկա 10 տարիներն ինչպես կդասավորվեն: Նախ ես պետք է մանրամասն դիտարկեմ հավաքականը գլխավորելու տարբերակը»,- ասել է մասնագետը: