Լորան Բլանը երկարաձգեց ՊՍԺ-ի հետ պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը երկարաձգել է ակումբի հետ առկա պայմանագիրը, հայտում է ակումբի պաշտոնական կայքը: Նշվում է, որ նոր պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2018 թվականը: Մասնագետի հետ գործող պայմանագիրն ավարտվում է 2016 թվականի ամռանը:

«Ի սկզբանե ինձ համար մեծ պատիվ էր աշխատել այսպիսի ակումբում, այդ պատճառով ես շնորհակալ եմ ցուցաբերած վստահության համար: Հավատում եմ, որ ՊՍԺ-ն համաշխարհային ֆուտբոլում կմնա Ֆրանսիայի դեսպան», – ասել է Բլանը:

Հավելենք, որ ՊՍԺ-ն Բլանի գլխավորությամբ 8 տիտղոս է նվաճել, երկու անգամ հաղթել Ֆրանսիայի առաջնությունում, մեկ անգամ նվաճել Ֆրանսիայի գավաթը, երկու երկրի սուպերգավաթը:




Լրահոս