Նախկինում դատապարտված 32-ամյա Սամվելը կրկին հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ այս անգամ ընկերուհուն ծեծելու համար:
ArmLur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախորդ տարվա նոյեմբերի 4-ի կեսգիշերին ընկերուհու վարձակալած բնակարանում է գտնվել:
Այս ընթացքում Սամվելը նրան առաջարկել է խաթարված եղանակով սեռական հարաբերություն ունենալ, սակայն վիրավորական արտահայտությամբ մերժում ստանալով, իր հասցեին հնչեցված վիրավորանքի համար ձեռքով 4 անգամ հարվածել է իրեն մերժած ընկերուհու գլխին, ապա՝ մարմնի տարբեր մասերին:
Սամվելին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, իսկ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: