Իսրայել Սարգսյանի (Իսո) գործով դատական նիստը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական հեղինակություն համարվող Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով այսօրվա դատական նիստը քիչ առաջ հետաձգվեց: Պատճառը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելն էր:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 15-ին: Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել Իսրայել Սարգսյանին, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին: Բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն և ռազմամթերք:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանք է առաջադրվել Միջազգային Դուքենդոյի և Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին: Եվ, ըստ երևույթին, սա անմիջական կապ ունի վերը նշված սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի (Իսո) հետ: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ Իսոն, ինչպես հայտնի է, «Դուքենդո» ֆեդերացիայում աշխատում էր որպես անվտանգության ծառայության պետ, ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի տեղակալ:




Լրահոս